Պրոֆեսոր Միխայիլ Զախարովիչ Նարիմանյանին ձեռբակալողները կարողացե՞լ են նրա աչքերին նայել… Նրա մեծությունը, վեհությունը, վաստակը և արժանապատվությունը ձեռբակալողների և նրանց հրաման տվողի մեջ հավելյալ բարդույթներ չե՞ն արթնացրել:
Չնայած, այդ նույն մարդիկ պրոֆեսոր Արա Բաբլոյանին բարդ վիրահատության կեսից տարան հարցաքննության, ի՞նչ եմ հարցնում…
Իսկ Armen Ashotyan-ը Արցախի հարցում մի ամբողջ ԱԳՆ-ից ավելի արդյունավետ է աշխատում, նրան լռեցնելն իրոք առաջնային անհրաժեշտություն է՝ Արցախը «անխափան» հանձնելու համար:
Չի՛ ստացվելու: Դուք մի բան չհասկացաք - մեզ հետ Աստված է, նա միշտ արդարի հետ է:
Իսկ ձեր կողքին ո՞վ կա:
Հ.Գ. Արմեն ջան, նրանք այդպես էլ չեն կարողացել ճանաչել քեզ, պինդ մնա, ընկե՛ր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/pfbid02zMunqprK8pV8rpd417eLxvaZQ89SjuTtRnnGk8QoFWoMxvKTSWqaJkvDKqiDzaK9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել