Գրիգորյան Արմենի խոսքերը, իհարկե, դասագրքային ճշմարտություն են, քանի որ անվտանգային լրջագույն խնդիրներ սովորաբար ունենում են այն երկրները, որոնք իզոլացվում են, որոնք չեն կարողանում միջազգային գործընկերների հետ համագործակցության եզրեր գտնել: Միաժամանակ այս կամ այն երկրի վիճակն ավելի է բարդանում, եթե համագործակցության փոխշահավետ եզրեր չեն գտնվում հատկապես այն պետությունների հետ, որոնք աշխարհում հեգեմոն են կամ ուղղակի շատ մեծ ազդեցություն ունեն տվյալ երկրի անվտանգության երաշխավորման հարցում:
Արդյոք Գրիգորյան Արմենի խոսքերից բխո՞ւմ է, որ 2020-ի պատերազմը հենց վերոհիշյալ սկզբուքների, մեխանիզմների չգոյության հետևանք էր: Բնականաբար, 2020-ի պատերազմն երեք չէր լինի, եթե իշխանության չգար երիտասարդ վայ հեղափոխականների թիմը, որի առաջին առաքելությունը դարձավ Հայաստանի համար գերկարևոր երկրների հետ հարաբերությունների փչացումը, գերտերություններից Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսելը, «հայկական ժողովրդավարությունը» որպես անվտանգության երաշխիք հռչակելը՝ մյուս՝ շատ ավելի կարևոր գործոնների բացառման հաշվին: Այսինքն՝ որպեսզի Ադրբեջանը հնարավորինս զերծ մնար պատերազմ սանձազերծելու վերաբերյալ մեղադրանքներից, հարկավոր էր, որ նախ Հայաստանը միջազգայնորեն մեկուսացվեր՝ տալով Ադրբեջանին շանս՝ միջազգային ասպարեզում շատ ավելի համոզիչ դարձնելու սեփական թեզերը: Եվ դա Նիկոլն արեց. արմենգրիգորյանների ձեռքը բռնած՝ տվեց Իլհամին բացառիկ շանս՝ անխոչընդոտ կերպով հայերի սպանդ իրականացնելու, և՛ դրա հետ մեկտեղ արդար «համարվելու»:
Ինչ վերաբերում է ներկային, ապա Գրիգորյան Արմենի ամպագոռգոռ խոսքերը գրոշի արժեք չեն կարող ունենալ, քանի որ Նիկոլը վաղուց է ապացուցել, որ իր օրոք Հայաստանը չի կարող համարվել վստահելի կամ իրապես շահավետ գործընկեր, քանի որ բոլորին «հա» ասելով արտաքին քաղաքականություն չեն վարում, անվտանգության հավելյալ երաշխիքներ չեն վաստակում. դա մարմնավաճառներին բնորոշ վարքագիծ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/951
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



