Emedia.am-ը գրում է.
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կակայի՝ ակումբ տեղափոխվելու մասին։
Բրազիլացու հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2015թ–ի հունիսի 30–ը։ Գործարքի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Իտալական ԶԼՄ–ների տեղեկություններով, «Միլանում» հարկերի հաշվարկից հետո տարեկան ստանալու է մոտ 5մլն եվրո։ «Ռեալ»–ում նրա աշխատավարձը 2 անգամ ավել էր։
Հիշեցնենք, որ 31–ամյա ֆուտբոլիստը ցանկացել էր լքել «Ռեալ»–ը, քանի որ վերջինիս կազմում քիչ էր դաշտ դուրս գալիս։
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43610/kakan+veradardzav+milan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել