Tert.am-ը գրում է.

Կանադացի աստղագետ Դևիդ Օսարիոն իր ընկերուհուն ցանկացել է անմոռանալի ու շատ օրիգինալ ձևով ամուսնության առաջարկ անել, գրում է The Telegraph-ը։

27-ամյա տղան անչափ ռոմանտիկ է գտնվել ու Լուսնի վրա «գրել է» հետևյալ նախադասությունը.«Դու կամուսնանա՞ս ինձ հետ»։

Նա աստղադիտակի դիտապակու վրա նախապես գրել է այդ հարցն ու խնդրել ընկերուհուն՝ Սայդի Ռոդրիգեսին, սարքի միջոցով նայել լիալուսնին։ Երբ աղջիկը նայել է, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ամուսնության առաջարկը գրված է անմիջապես Լուսնի մակերևույթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել