Պապիկյան Սուրիկի թիկնապահները հարձակվել են լրագրողների վրա
Օրերս հայր դարձած Պապիկյան Սուրիկի թիկնապահները ԱԺ-ում շեֆին հարց հղած լրագրողին հրմշտել են, հրել, ինչին ի պատասխան Սուրոն հանգստության կոչ է հղել՝ իրեն ուղղված հարցերին այդպես էլ չտալով պատասխան: Մի հարցն առնչվում էր 50 հայկական դիրքի կորստի մասին տեղեկություններին, մյուսն էլ՝ զոհերի ու անհետ կորածների վերջնական թվի հրապարակման ժամկետներին:
Սուրոն ոչ միայն սակավախոս է, այլև, փաստորեն, բավական ագրեսիվ, ինչը չի կարող որոշ հետևությունների առիթ չտալ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ագրեսիվացել նորաթուխ պապան, տղա էր սպասում, աղջիկ ծնվե՞ց, թե՞ «շան գլուխն այլ տեղ է թաղված»:
Բանն այն է, որ տարածաշրջանում կրքերը հետզհետե է՛լ ավելի են սկսում եռալ, ինչը ստիպում է հանրությանը բանակին ուղղված սեփական հայացքը սրել՝ հասկանալու նոր պատերազմի դեպքում գլխներիս գալիքը: Սուրիկը, որ բանակը քանդելու, այն կազմալուծելու առաքելությամբ է դարձել նախարար՝վատնելով հետպատերազմյան թանկ ժամանակահատվածը, փաստորեն, այժմ ստիպված է հաշիվ տալ, բայց ինչպե՞ս տա, եթե չունի ստեղծված իրավիճակի համոզիչ բացատրությունը, ու չի կարող ասել, թե ինչպես է ստացվում, որ մի քանի ժամվա ընթացքում թուրքը տասնյակ նոր դիրքեր է գրավում: Ի՞նչ ցածր աստիճանի պետք է հասցրած լինես բանակդ, որ խիստ կարճ ժամանամիջոցում նման կորուստներ ու զոհեր արձանագրես, վերջում էլ անհայտ թողես զոհերի անունները:
Մյուս կողմից՝ միայն ներքին ճնշումը չէ, որ նյարդայնացնում է Սուրիկին. Հայաստանի որոշ գործընկերներ նույնպես չեն ցանկանում Հայաստանը տեսնել պարտված, ու նույնիսկ բանը հասել է նրան, որ Նիկոլին սկսել են պարտադրել սթափվել՝ ելնելով, բնականբար, սեփական շահերից:
Ահա այստեղ է, որ սուրիկների գործը բարդանում է, գաղտնի միսիան՝ տապալվում:
Տո պապա դառնալու սի՞րտ են թողնում…



