Հովհաննիսյան Արթուրն ակնհայտորեն խեղաթյուրել է մեր շուրջ ձևավորված գեոպոլիտիկ պատկերը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե Նիկոլի «կոմպլեմենտարիզմը» իբր սպասարկում է ոչ թե օտարների, այլ Հայաստանի ազգային շահերը: Իսկ թե ինչ է ասել «Նիկոլի կոմպլեմենտարիզմ», պարզ է. Նիկոլը հերթով բավարարում է օտարներին նրանց իսկ նախընտրած ստիլով՝ հաճախ տալով խոստումներ, որոնց տակից դուրս գալ չի կարող: Սրա հետևանքով այսօր Հայաստանը դարձել է գեոպոլիտիկ բախման թատերաբեմ, որտեղ ներկա են բոլորը՝բացի Հայաստանից:
Ինչ վերաբերում է Սոչիի հայտարարությանն ու Պրահայում կայացած հանդիպումներին, ապա առնվազը պետք է ոչ ադեկվատ մեկը լինել՝ չտեսնելու, որ Սոչիում կայացածի իմաստը Պրահայում տեղի ունեցածի «ջրումն էր». Պրահայում ռուսներին թողել էին պրոցեսից դուրս, Սոչիում ռուսները էլի մտան պրոցեսի մեջ: Եթե երկու հսկաների միջև տեղի է ունենում գլոբալ շահերի բախում, ապա Նիկոլն այդ ո՞վ դարձավ, որ կարողանա կոնկրետ Հայաստանում դրանք ներդաշնակցենել: Եթե ներդաշնակվեին այդ շահերը, Մինսկի խումբը կգործեր այսօր, Նիկոլն էլ որբի գլուխ չէր դառնա…
Մյուս կողմից՝ ՔՊ-ականի խոսքում նկատվում է որոշակի արձագանք՝ Իրանից ուղղված ուղերձին՝ թեկուզ ոչ ուղղակի կերպով. նրա խոսքի տրամաբանությունից բխում է, որ Նիկոլը չի պատրաստվում հետևություններ անել Ռաիսիի ակնարկներից, և այսուհետ ևս Հայաստանում ներկա են լինելու ոչ միայն երրրորդ, այլև չորրոդ, հինգերորդ, վեցերորղ և այլ ուժեր, բոլորը՝ բացի Հայաստանից, իսկ թե դրա արդյունքում ինչ կլինի հետո, ՔՊ-ի համար ընդհանրապես միևնույնն է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



