Հարությունյան Արայիկը, փաստորեն, լրջորեն կոմպլեքսավորված մեկն է. նախկինների ստվերը սրան ու սրա նմաններին հանգիստ չի տալիս: Այն փաստը, որ ՔՊ-ականները սկսել են ամեն ինչում համեմատվել նախկին իշխանոթունների հետ, խոսում է նրանց հոգեբանական ու քաղաքական կոմպլեքսների մասին: Տապալելով երկիրը՝ ուզում են սեփական ձախողումներից հասարակության ստացած տպավորությունները մեղմել նախկին իշխանությունների հաշվին՝ սխալմամբ կարծելով, թե դա իրենց կօգնի փրկել սեփական դեմքը: Սա Նիկոլի իշխանության սկբնական փուլերում լայնորեն կիրառված հնարք էր, որը ժամանակին գուցե ինչ-որ արդյունք տալիս էր: Այնինչ հիմա նման «կտերով» ոչ մեկին չես խաբի, քանի որ բոլորի աչքի առաջ է ամեն ինչ, ու ցանկացած մեկը, ում գլխի տեղը դդում չէ, հասկանում է՝ ինչ է իրականում տեղի ունենում. նախկիններին փնովելը իրականությունը ո՛չ սառը, ո՛չ էլ տաք է դարձնում:
Կոնկրետ ՔՊ-ի վարչության անդամների ընտրության հարցում վճռորոշ են եղել ու կլինեն բացառապես Նիկոլի ու նաև թերևս Աննայի անձնական սիմպատիաները, և կարծել թե ընտրությունն արվել է՝ ելնելով բացառապես ՔՊ-ականների մտավոր կարողությունների հաշվարկից կամ ասենք ազգային շահի կարևորումից, ուղղակի հիմարություն է: Իսկ թե ինչպես են ձևավովում «թագավորի» ու «թագուհու» անձնական սիմպատիաները, առանձնապես դժվար չէ կռահել. ում, որ Նիկոլն ավելի հաճույքով է հեծնում, նա էլ ստանում է համապատասխան «լավրը»՝ հնարավորություն ստանալով կարևորելու սեփական ճղճիմությունը:
Մի կուսակցություն էլ լինի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/937
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



