Արցախահայության՝ սեփական սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված ցանկացած քայլ Վիգենի համար դիտարկվում է՝ թշնամական: Սա պետք է ֆիքսել: Ստացվում է՝ քանի որ ՔՊ-ական Հայաստանը, որն իրական Հայաստանի ծաղրանկարն է՝ դրա բովանդակության ձևախեղմամբ, գումար է հատկացնում արցախցիներին, ուրեմն դա պետք է ստիպի Արցախին հաճույքով նետվել թուրքի գիրկը՝ մորթվելու.Արցախն իրավունք չունի Հայաստանից պահանջել որևիցե բան, իսկ վիգեններից՝առավել ևս: Միաժամանակ ծագում է մի շատ տրամաբանական հարց՝ եթե վիգեններն իրենց պարտավորված չեն զգում Արցախի համար՝ աճապարելով Ստեփանակերտը հռչակել Ադրբեջանական գյուղաքաղաք, ապա ինչո՞ւ է Վիգենը զարմանում ու զայրանում, որ հանրահավաքում ՀՀ դրոշներ չէին ծածանվում: Չէին ծածանվում, քանի որ այդ դրոշն ու դրա իմաստը Նիկոլը վաղուց է աղավաղել՝ Արցախցիներին ստիպելով հույս դնել օտար երկրների ողորմածության վրա: Ծածանեն, որ ի՞նչ անեն, եթե այդ դրոշն ունեցող երկրի իշխանությունները արցախցիներին դարձրել են «իզգոյ»՝ հայտարարելով, որ չեն կարող երաշխավորել որևէ մեկի անվտանգությունն ու սուբյեկտայնությունը, և սա՝ այն դեպքում, երբ ՔՊ նախընտրական ծրագրում սևով սպիտակին գրված է հակառակի մասին:
Նախընտական ծրագի՞ր: Իսկ ի՞նչ է դա…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



