«Ռուսամետ» Ալենը

Պարզվում է՝ Սիմոնյան Ալենին ռուսաստանյան պաշտոնյաները, բացի այն, որ վստահեցրել են՝ ՔՊ-ական իշխանությունն ամենառուսամետն է Հայաստանում, նաև բողոքել են նախկին իշխանություններից՝ ՀՀԿ-ի կառավարման ժամանակահատվածը որակելով՝ ոչ ռուսանպաստ կամ հակառուսական: Այս մասին Ալենը լրագրողների հետ ճեպազրույցում է հայտարարել՝ փորձելով համոզել, որ Զատուլինին ու Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելն ուղղված չէ հայ-ռուսական հարաբերությունների դեմ:

Իհարկե, շատ դժվար է սույն մանիպուլյատորին տվյալ պարագայում կասկածել ճշմարտախոսության մեջ՝ նկատի ունենալով սրանց ցածր սոցիալական պատախսանատվության հանգամանքը, ինչպես նաև կրեմլամերձ (ոչ միայն) փորձագիտական շրջանակների կողմից բազմաթիվ անգամ հնչեցված գնահատակնները՝ Նիկոլի իշխանությանը, բայց եթե նույնիսկ ամեն բան հենց այնպես է, ինչպես նկարագրել է Ալենը, ապա այն բնական հարցերը, որ առաջ են գալիս՝ Ալենի «բացահայտման» հետ կապված, ցցուն են չափազանց:

Նախ՝ հարց է առաջանում, թե պաշտոնական այդ ո՞ր շրջանակների հետ է խոսել Ալենը՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական լոբբիի մեծ ազդեցությունը՝ ռուսական իշխանությունների տարբեր շերտերի վրա: Բացառված չէ, որ նրանք, ովքեր ալեններին հռչակել են՝ ռուսամետներ, դա արել են՝ ելնելով ոչ թե «աչք ծակող» իրականությունից, այլ՝ բոլորովին այլ հաշվարկներից դրդված:

Մյուս կողմից՝ հարց է, թե օտարների կողմից ռուսամետ կամ արևմտամետ համարվելն ու դրա համար գովվելն որքանո՞վ է հարիր սուվերեն երկրի իշխանությանը: Այո՛, Նիկոլի իշխանությունը և՛ մոլի ռուսամետ է, և՛ մոլի արևտամետ ու թուրքամետ, բայց ոչ երբեք հայամետ, և այդ իմաստով գուցե Ալենի մատնանշած ռուսական շրջանակներին միանգամայն բավարարում է այն դիրքը, որ Ալենի շեֆը պարբերաբար բավարարում է Հյուսիսի բնական պահանջմունքներն ուզած ժամանակ: Իսկ Հայաստա՞նը, մեր երկրի շահերն ո՞վ պետք է բավարարի…

Ինչ վերաբերում է Ալենի զրուցակիցների կողմից իբր ՀՀԿ-ի իշխանության հասցեին հնչեցված գնահատականներին, ապա դա տվյալ կուսակցությանն ուղղված ամենահրաշալի կոմլիմենտն է, որ երևի երբևէ հնչել է. արտաքին ճակատում հակակշիռների նուրբ բալանսի պահպանմամբ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել էր պահել Հայաստանը դե ֆակտո 42000 քկմ-ի սահմաններում, և եթե ՀՀԿ-ն իր կառավաման շրջանում զբաղված լիներ որևիցե աշխարհաքաղաքական կենտրոնի շահերի կույր սպասրկմամբ, ապա ՔՊ-ից ոչնչով չէր տարբերվելու. սեփական ազգային շահերի հաշվին այլոց շահը սպասակելու մեջ հերոսություն բնավ չկա, այլ հերոս է նա, ով կարողանում է անել հակառակը՝ թեկուզ սեփական իշխանության կորստի, վտանգվածության դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել