Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղ ուղարկված զորքերի տեղակայումը, ինչը տեղի էր ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:

Ինչպես գրում է Anadolu-ն, կառավարության համապատասխան միջնորդության երկարաձգումը կսկսվի նոյեմբերի 17-ին՝ «հրադադարի պահպանման, խախտումները կանխելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա հակամարտությունից հետո Թուրքիայի շահերի արդյունավետ պաշտպանության և առաջխաղացման համար»:

Թուրքիայի և Ռուսաստանի կողմից ստեղծված մշտադիտարկման համատեղ կենտրոնը, որտեղ տեղակայված են Թուրքիայի և ՌԴ-ի զինված ուժերը, շարունակում է իր հաջող գործունեությունը, ասվում է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել