Աղազարյան Հովիկի գրանդիոզ պլանը

ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ իր խոսքում նկարագրելով Երևանի ներկայիս խայտառակ վիճակը՝ Աղազարյան Հովիկը Կադաստրի կոմիտեի ղեկավար Թովմասյան Սուրենին հարց է ուղղել. «Ձեր գերատեսչություններում քննարկումների ժամանակ միտք չի՞ առաջացել, արդյոք, մայրաքաղաքը տեղափոխել այլ վայր: Տեղափոխեք մի ուրիշ տեղ, սարքեք սիրուն քաղաք՝ ժամանակակից չափանիշներով»:

Փաստորեն՝ Հովիկը դարակազմիկ ծրագրեր ունի Հայաստանում: Տեսնես այդ «հանճարեղ միտքը» Հիվիկն ինքն իրենից է մոգոնե՞լ,թե՞ «ջերմաստիճանի ստուգում է անում» վերադասի պատվերով: Բանն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը տեղափոխելու գաղափարը կարող է արդիական լինել միայն այն դեպքում, եթե ներկայիս Երևանը տրվի թուրքերին՝ ասենք Զանգեզուրի ու Արարատի հետ միասն: Իսկ այն, որ նման պլաններ թուրքերն ունեն, հայտնի է բոլորին,իսկ առաջին հերթին՝ Նիկոլին: Հակառակ դեպքում Աղազայան Հովիկի առաջարկն ուղղակի ծիծաղելի է թվում՝ նմանվելով մարազմի:

Հովիկը քյասար խոսող մարդ է. մեկ-մեկ կարելի է ականջալուր լինել՝ կանխատեսելու գլխներիս գալիքը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել