Ինչպես փոխանցում են իրանական տեղեկատվական ռեսուրսները, Իրանի նախագահ Ռաիսին մամուլի ասուլիսին հայտարարել է, որ մտադիր են խորացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները, զարգացնել առևտուրն ու բեկում մտցնել երկու երկրների հարաբերություններում: Հռչակելով կովկասյան արածաշրջանը որպես Իրանի շահերի կարևորագույն գոտի՝ Ռաիսին միաժամանակ հայտարարել է. «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»:

Ո՞րն է Իրանի հիմնական ուղերձը՝ Մոսկվայից անմիջապես Իրան մեկնած Հայաստանի ղեկավարին, որն այս ընթացքում հասցրել է ոչ միայն սեփական երկրում, այլև աշխարհում վաստակել անվստահելի գործչի համարում: Իրանն ասում է, որ հետևում է Հայաստանի ամեն մի քայլին և հուսով է, որ կոնկրետ Արևմուտքի հետ Նիկոլի տված խաղերը չեն հատելու Իրանի կարմիր գծերը: Ճիշտ է՝սովորաբար ընդունված է իրանական ղեկավարութան այսօրինակ մեսիջներն ընկալել Ադրբեջան-Իսրայել հակաիրանական փոխգործակցության համատեքստում՝ իրանական կողմի ուլտիմատումների հասցեատեր համարելով բռնակալ Իլհամին, սակայն տվյալ պարագայում կասկածից վեր է, որ մեսիջը ոչ այնքան ուղղված է Ադրբեջանին, որքան Հայատան եվրոպացի դիտորդներ բերած Նիկոլին: Բանն այն է, որ հատապես պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմում Իրանի բռնած դիրքորշմամբ՝ էապես սրվել են Արևմուտքի ու Իրանի հարաբերւթյունները, իսկ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրիանան, ըստ էության, պայքարում է ռուս-իրանական տանդեմի դեմ՝ օգնություն խնդրելով Իսրայելից: Ահա այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ Իրանի համար գերզգայուն է դառնում տարածաշրջանում, բաց հատկապես ռուսական ազդեցության գոտի ընկալվող Հայաստանում Արևմուտքի ազդեցության հետագա մեծացման հավանականւթյունը: Իրանը Նիկոլին հասկացնում է,որ եթե Երևանը ցանկանում է իրական աջակցություն գտնել իր հարավային հարևանի կողմից, ապա պարտավորված է լինելու չափավորել Արևմուտքի հետ իր գործակցության սահմանները՝ հաշվի նստելով Իրանի կարմիր գծերի հետ: Ասել կուզի՝ Իրանի համար Արևմուտքի ազդեցության տակ ընկած Հայաստանը չի կարող ունենալ անփոխարինելի աշխարհաքաղաքական արժեք կամ խաղալ փրկօղակի դեր, քանի որ Արևմուտքից կառավարվող Հայաստանը ցանկացած պահ կարող է փոխել իր վերաբերմունքն Իրանի նկատմամբ՝ խաղալով ՆԱՏՕ-ի խաղը Իրանի համար ճակատագրական փուլում:

Կընկալի՞, արդյոք, Նիկոլը Ռաիսիի ուղերձը, պարզ կդառնա նրա հետագա գործողություններից, բայց այն, որ նրան դժվար էլինելու դրժել արևմտյան երկրներին ու Թուրքիային տված խոստումները, փաստ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել