«Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անունը կրող ու Նիկոլի մտքի թռիչքի արգասիք հանդիսացող հավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ «վոժդի» տեղակալ Համբարձում Մաթևոսյանը ամպագոռգոռ, բայց նույնքան դատարկ հայտարարություններով է հանդես եկել՝ ջանալով ճոխացնել իրենց արդյունավետության ու սփյուռքասիրության մակարդակը: Նա, մասնավորապես, հայտարարել է՝ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն ու հուսալի գործընկերն է, որի վառ ապացույցը լայն թափով տեղի ունեցող հայրենադարձության գործընթացն է և կապիտալի ներհոսքը, ինչն էական է երկրի տնտեսական ցուցանիշների և ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյուններից:

Հայաստանի փոխվարչապետը, փաստորեն, ծայրահեղ անադեկվատ մեկն է. խաղադրույք կատարելով բանից անտեղյակ հասարակական շերտի վրա՝ ՔՊ-ականը խեղաթյուրել է հայաստանյան իրականությունն ու այն ներկայացրել գլխիվայր: Բանն այն է, որ բացի այն, որ հեղափոխությունից հետո հատկապես օտարերկրյա ներդրումների մակարդակը չի ավելացել, դեռ մի բան էլ պատերազմից հետո եղածն է ցամաքել: Հայտարարել, թե սփյուռքահայությունը հսկայական ներդրումներ է անում Հայաստանի տնտեությունում այն դեպքում, երբ կյանքն այստեղ օր օրի վատանում է, իսկ տնտեսական աճի մասին հրապարակվող տվյալները բացարձակապես վստահություն չեն ներշնչում, նշանակում է լինել բացառիկ ցինիկ ու մարդկանց էշի տեղ դնել:

Միևնույն ժամանակ նույնքան նոնսենսային է հնչում Համբարձումի այն հավաստիացումը, թե իբր Հայաստանում կա ներգաղթ, իսկ բնակչության թիվն էլ ավելանում է: Տեսնես Նիկոլի տեղակալը ո՞ր մոլորակի բնակիչ է… Առնվազն այլասերված երևակայության տեր մեկը պետք է լինել՝ ի լուր հայության պնդելու, թե ՀՀ բնակչությունը, շնորհիվ ինչ-որ միֆական ներգաղթի, ավելանում է այն դեպքում, երբ տարածաշրջանում դեմոգրաֆիական ամենաողբալի պատկերը Հայաստանինն է, իսկ հսկայական արտագաղթն էլ այլևս դարձել է անկասելի: Այստեղ եկող ռուսները Մաթևոսի աչքին սփյուռքահա՞յ են երևացել, Համբարձումը հալյուցինացիաների մե՞ջ է ընկել: Թերևս, քանի որ միայն ցնորքներով ապրողը կարող է չեղած բանն արդեն կատարվածի տեղ մատուցել:

Ցնորք չէ, խաբեություն է՝զուտ նիկոլական ստիլով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել