Tert.am-ը գրում է.
Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացրել է Ճապոնիայի մասին 10 զավեշտալի փաստ, որոնց մասին շատ քչերը գիտեն։
1. Ինեմուրի
Սովորաբար, աշխատավայրում քնելը կարող է տվյալ աշխատողի համար վատ ավարտ ունանալ կամ էլ լավագույն դեպքում տնօրինության կողմից նկատողության տեղիք տալ։ Սակայն ճապոնական բիզնես մշակույթի կանոններն այլ են։ Աշխատավայրում աշխատողի քնով ընկնելը խրախուսվում է, քանի որ դա վկայում է նրա քրտնաջան աշխատելու մասին։ Այդ գործընթացը կոչվում է ինեմուրի, և որոշ աշխատողներ «սուտ քուն են մտնում»՝ տնօրինությանը համոզելու համար, որ իրենք շատ են աշխատում։
2. Գրկախառնության սրճարան
Տոկիոյում գործում է մի սրճարան, որի արական սեռի հաճախորդները որոշակի գումարի դիմաց կարող են գրկախառնվել աղջկա հետ ու քնել։ Սակայն նրանց միջև սեռական հարաբերությունն արգելված է։ Հավելավճարի դեպքում կարելի է 1 րոպե շարունակ նայել աղջկա աչքերին կամ էլ 3 րոպե շոյել նրա մազերը։
3. Կրկնակի ատամ
Ի տարբերություն այլ երկրների երիտասարդների, ճապոնացի երիտասարդները մեծ գումարներ են ծախսում ատամներից որևէ մեկի մակերևույթն անհավասար դարձնելու համար։ Այդ ատամն արդյունքում կոչվում է «կրկնակի»։
4. Ինքնասպանության անտառ
Աոկիգահարա անտառը, որը գտնվում է Ֆուձի լեռան ստորոտին, ճապոնական դիցաբանության մեջ մտազուգորդվում է չարքերի ու սատանաների հետ։ Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ «Ոսկյա դարպասներ» կամրջից հետո այն համարվում է ինքնասպանությունների համար «ամենապահանջված» վայրը։ Միայն 2010թ. այս անտառում 50 ավելի ինքնասպանություն է տեղի ունեցել։
5. Չփչփացնելով մակարոն ուտել
Ճապոնացիները համարվում են աշխարհի ամենադաստիարակված ազգերից մեկը։ Սակայն կա մի սովորույթ, որն արևմտյան հասկացողության համար բավական գռեհիկ է։ Մակարոն ուտելու ժամանակ ճապոնացիները պարտադիր կերպով չփչփացնում են, որպեսզի ուտելիքից գերագույն հաճույք ստանան։ Բացի այդ, որքան բարձր է մակարոն ուտելու ժամանակ չփչփոցի ձայնը, այդքան հյուրերը գոհ են ուտելիքը պատրաստողից։
6. Մերկանալու փառատոն
Հադակա Մացուրին տարօրինակ փառատոն է, որի ժամանակ հազարավոր ճապոնացի տղամարդիկ հրապարակայնորեն մերկանում են՝ քողարկելով միայն ամենաինտիմ մասը։
7. Միստր Կանսո
Այս ռեստորանը մեծ ճանաչում է վայելում Ճապոնիայում, քանի որ այստեղ մատուցվում է բացառապես պահածոյացված մթերք։ Այցելուները չեն օգտվում ավանդական մենյուից, այլ մոտենում են դարակներին և ընտրում իրենց նախընտրած պահածոն։
8. Զուգարանի կոշիկներ
Զուգարանի կեղտոտ հատակի ու տան մյուս մաքուր հատվածների միջև շփումը նվազագույնի հասցնելու համար, ճապոնացիները զուգարան գնալուց փոխում են իրենց կոշիկները՝ հագնելով պլաստմասսայե հողաթափեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ







