Լուկաշենկոյից «ծեծ կերած» Նիկոլը ՔՊ-ի համաժողովին հերթական ապազգային հայտարարությամբ է հանդես եկել՝ իր կողմից Արցախի սուբյեկտայնության ոչնչացման մեղքը բարդելով աշխարհի վրա: Ըստ Նիկոլի՝ բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, և սա օբյեկտիվ իրականություն է՝ ակախ ամեն իչնչից: «Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ ի մի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին»,-ասել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը 10-20 տարով երկարացնելու գաղափարին կողմնակից Նիկոլը:

Նիկոլը նոր բան չի ասել, ուղղակի նրա խոսքերը գուցե կարող են նորովի հնչել՝ նկատի ունենալով այն իրողությունները, որ հենց հիմա ձևավորվել են Հայաստանի ու տարածաշրջանի շուրջ. Նիկոլը, ինչպես ասում են, փոքրուց էլ երազել է առանց Արցախ Հայաստանի մասին՝ ԼՂ-ն համարելով բացառապես ադրբեջանական հող ու ստորաբար համոզելով,որ Շուշիի «Շուշա» դառնալը Հայաստանի երջանկության բանալին է:

Ո՞րն է Նիկոլի խաբկանքը: Բանն այն է, որ նրա նկարագրած Հայաստանը չի կարող կյանքի կոչվել, եթե չլինի Արցախը: «Արցախի լինելություն» ասելով պետք է հասկանալ Արցախի՝ կա՛մ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելը, ինչի իրավունքը դառնում է բնական այն դեպքում, եթե կա ցեղասպանության վտանգ Ադրբեջանի կողմից, իսկ այն կա (այդ նույն հիմքով ՌԴ-ն այսօր Ուկրաինայում է), կա՛մ Հայաստանին միանալը, որի համար նույնպես իրավական հիմքեր կարծես թե կան: Բոլոր մնացյալ դեպքերում Արցախն ու արցախցին վտանգված կլինեն, կբախվեն գոյաբանական ճգնաժամի, քանզի Ադրբեջանը բնավ Շվեդիա չէ:

Նիկոլը, եթե նրան թույլ տա Իլհամը, կարող է գնալ երրորդ ճանապարհով. դե յուրե Արցախը համարելով Ադրբեջան՝ կարող է հասնել նրան, որ այնտեղ ռուս խաղաղապահների առաքելությունը երկար ժամանակով երկարաձգվի, ինչի արդյունքում Ադրբեջանը կխուսափի փլուզվելուց, արցախցիներն էլ կունենան անվտանգային հստակ երաշխիքներ,իսկ ինքն էլ դա ներսում կմատուցի որպես իր կողմից գործված հերոսություն:

Պուտին-Իլհամ-Նիկոլ առաջիկա հանդիպումը կպարզեցնի ջրերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել