Այո, ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, որ քո նմանը դեռ վարչապետ է։
Դու կապիտուլյանտ ես, Նիկոլ։
Դու արդեն մի անգամ կապիտուլյացիա ստորագրել ես 2020-ի նոյեմբերի 9-ին։
Դու ես բերել այդ կապիտուլյացիան։
Դու ես ադրբեջանցիներին բերել Հայաստան՝ ի հակառակ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Քո լուռ համաձայնությամբ է Գորիս-Կապան ճանապարհը տրվել Ադրբեջանին։
Դու ես հանձնել քո անգործությամբ ՀՀ 127 քառ.կմ տարածք։
Դու ես հրաժարվել Արցախից՝ վախենալով Շուշին ու Հադրութը օկուպխցված հռչակել։
Դու ես այո ասել Ալիեւի 5 կետերին, դու ես բանակցում մեր ազգի համար պարտվողական խաղաղության պայմանագրի շուրջ։
Դու ես «դրական ազդակ» հռչակել թուրքերի հայատյաց քայլերը։
Դու ես բերել 5.000 զոհ 2020-ի աշնանն ու 200-ից ավելի զոհեր 2022-ի սեպտեմբերին։
Դու ես աղերսում ու մուրում բոլորից խաղաղիւթյուն, այ աշխարհաքաղաքական մուրացկան։
Ասում ես՝ ընդդիմությունը ժողովրդից պետք է ներողություն խնդրի..
Իհարկե պետք է խնդրի ։
Որ քո նման ազգակործան պատուհասը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02D3L1mTjop8siDoDi8yk3A673X4f65vQVBQQPLUkFdsChTgLPYnFMNX5AHRqGsSAUl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել