Amerikayidzayn.com-ը գրում է.
«Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի հետ Բաքվի ու Երևանի միջև հակամարտության, տարածաշրջանային զարգացումների և ԵՄ ներգրավվածության մասին
ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, օրերս «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարը: Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ:
«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- պնդում է նա:
Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտոդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: