1in.am-ը գրում է.

Այս տարվա հուլիսին` 2012թ.-ի դեկտեմբերի նկատմամբ Հայաստանում գները բարձրացել են 3.2 տոկոսով: Նույն ժամանակում Եվրամիության երկրների միջին գնաճը 0.3 տոկոս էր: Այսինքն` մեր երկրում սպառողական ապրանքների գնաճն ավելի քան 10 անգամ առաջ է ընկնում ԵՄ երկրների միջին գնաճից: 

Եվրոպական երկրներից ամենաբարձր գնաճը Մալթայում է`նույն ժամանակում 4.7 տոկոս: Միայն այս երկրում է գնաճն ավելի բարձր, քան Հայաստանում: Երկորդը Նիդերլանդներն է` 2.3 տոկոս, այնուհետև Չեխիան` 1.6 տոկոս գնաճով:

Ճգնաժամային Հունաստանում, Իտալիայում և Իսպանիայում այդ ընթացքում գներն իջել են` համապատասխանաբար` 1.9, 1.2 և 0.8 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել