Չեմ զարմանա, եթե Հայաստանի հասարակագիտական-քաղաքագիտական հատվածում ի հայտ գա «դավաճանագետի»մասնագիտությունը: Քաղաքագետի, թուրքագետի, արաբագետի, արևելագետի, ճարտարագետի և այլ փորձագետերի կողքին կարող է անհրաժեշտություն առաջանալ նաև «դավաճանագիտության» համար:
Միևնույն է, մի օր պետք է պարզվի, թե ինչու՞ և ինչպե՞ս են Հայաստանի թավշյա իշխանությունները տապալել Հայ ժողովրդի` զոհողություններով ու հերոսություններով լեցուն երեսնամյա պայքարը:
Ինչպե՞ս և ինչու՞ են հասել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցի քննարկմանը:
Ինչպե՞ս և ինչու՞ են բարոյալքել, պարտության մատնել հերոսական ուղի անցած և կայացած Հայկական բանակին:
Ինչպե՞ս և ինչու՞ են հակառակ գնացել իրենց իսկ հռչակած «հեղափոխության արժեքներին»:
Ինչպե՞ս և ինչու՞ են անտեսվել ևկամ ստորացման ենթարկվել իրենց իսկ ընտրած ժողովրդի անքակտելի իրավունքները:
Ինչպե՞ս և ինչու՞ են ադրբեջակական օկուպացիայի հասցրել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները:
Ինչպե՞ս և ինչու՞ են Սյունիքը դարձրել ռեգիոնալ առևտրի թեմա և այլն:
Հարցադրումների և հիմնախնդիրների մի ամբողջ համախմբություն է ի հայտ գալու պատմագիտության և քաղաքագիտության համար, որի ուսումնասիրողները, կամա թե ակամա, դառնալու են «դավաճանագետ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.zakaryan/posts/pfbid0nQCpx7dwKzLFJhdtfyKPLraz3rgjyCW1uwGqvgRD5QrCDz82sWyS9y7zfTHxpL1rl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել