1in.am-ը գրում է.

Անգլիա-իռլանդական One Direction խմբի համերգային շրջագայության մասին փաստագրական ֆիլմը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ի հանգստյան օրերի արդյունքում գլխավորել է հյուսիսամերիկյան կինովարձույթը: 

Box Office Mojo կայքի տվյալներով՝ պրեմիերայից հետո առաջին հանգստյան օրերին Մորգան Սփերլոքի «One Direction. դա մենք ենք» ֆիլմը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 17 մլն դոլար: 

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Լի Դենիելսի «Սենեկապետ» ֆիլմը, որը երկու շաբաթ վարկանիշային աղյուակում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Վարձույթից երկու շաբաթ անց ֆիլմը հավաքել էր 74 մլն դոլար: 

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Ռոուսոն Տերբերի «Մենք՝ Միլերները» ֆիլմը՝ 12.6 մլն դոլարով: 

7.8 մլն դոլար է հավաքել անիմացիոն «Ինքնաթիռներ» ֆիլմը:

Հինգերորդ հորիզոնականում մեքսիկացի ռեժիսոր Էուխենիո Դերբեսի «Ցուցումները կցված չեն» կատակերգությունն է՝ 7.5 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել