Lragir.am-ը գրում է.

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի գործը փոխանցվել է Կահիրեի քրեական դատարան: Այդուհանդերձ, դեռ չի նշվում, թե դատական գործընթացը երբ է սկսվելու, գրում է Ֆրանս Պրեսը:

Մուրսին մեղադրվում է սպանություններ հրահրելու մեջ: Մուրսիից բացի նույն մեղադրանքով անցնում են «Մուսուլման եղբայրներ» շարժման եւս 14 անդամներ: Խոսքը վերաբերում է 2012 թվականի դեկտեմբերի դեպքերին, երբ նախագահական պալատի առաջ տեղի ունեցած ցույցի արդյունքում զոհվել էր մի քանի մարդ:

Ավելի վաղ Մուրսիին մեղադրել են նաեւ նախագահական պալատի մոտ ակցիան ցրելու ժամանակ բռնություններ կիրառելու, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ շարժման հետ հանցավոր կապերի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել