Նիկոլը ցանկանում է Տեր-Պետրոսյանի խաղը կրկնել, այսինքն հեռանալ որպես տուժող կողմ, ով պայքարում էր հանուն խաղաղության:
Եթե Տեր-Պետրոսյանը ներքաղաքական կյանքն էր փորձում ներկայացնել որպես Խաղաղության ու Պատերազմի ճամբարների բախում ու իր հեռացումը ներկայացնել որպես Խաղաղության Ճամբարի պարտություն, ապա ինքն արդեն այդ ճամբարների բաժանումը միջազգային հարաբերություններ է տեղափոխել:
Կա Խաղաղության Ճամբար և կա Պատերազմի Ճամբար, ինքը փորձել է Հայաստանը տանել առաջին ուղղությամբ ու ցանկացած գնով հասնել խաղաղության, բայց երկրորդ ճամբարն իրեն ստիպեց հեռանալ: Դրանով փորձում է իր հեռացումը դարձնել գաղափարական ու սկզբունքային դիրքորոշման հետևանք ու հենց ինքն է արհեստականորեն սրում իրավիճակը:
Ինչևէ, գործընթացը սկսվել է, Նիկոլը հեռանում է, թեկուզ այդ ձևով փորձելով իր ապրելու իրավունքը վաստակել ու գաղափարականացնել իր ապաշնորհությունը, եթե ոչ՝ մեղքը:
Իսկ մենք պետք է արդեն այսօրվանից սկսենք մտածել, թե հետո ինչ ենք անելու, մինչև վերը ասված գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid0215xC321Q5LK8ejzVodAb2rcH2B3NppPa8EXKuPNU38gL5fVyx1ujZNH5zhdXDWgSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել