Չախոյան Տարոնը դիվադադար է եղել
Երկու օր է՝ Չախոյան Տարոնը կորցրել է քունը. Վիգեն Սարգսյանի տունը մատին փաթաթան արած՝ փրփրոտած բերանով ստատուսներ է շաղ տալիս՝ Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում տուն ձեռք բերելու փաստը ներկայացնելով՝ նախկին իշխանությունների կոռուպցիայի, նրանց կողմից հայրնեիքը որպես խոպան դիտարկելու ապացույց:
Վիգեն Սարգսյանը, որ արդեն իսկ հասցրել է հնչող մանիպուլյացիաների կապակցությամբ տալ իր սպառիչ մեկնաբանությունը, փաստորեն, կրակն է ընկել տարոնների ձեռքը. պետք է շարունակեր վարձով ապրել, տնից տուն տեղափոխվել, որ սրանց բերանը բացել չտար:
Չցանկանալով ստանձնել որևէ մեկի փաստաբանի դերը՝ մի քանի հարց Տարոնին, այնուամենյանիվ, չենք կարող չտալ: Հարց առաջին՝ ի՞նչ տարօրինակ բան կա նրանում, որ ԱՄՆ-ում լավ աշխատանք, իսկ հետևաբար նաև լավ եկամուտ ունեցող մարդը (Ամերիկան Նիկոլի Հայաստանը չէ, ու այնտեղ լավ մասնագետներին պատշաճորեն գնահատել գիտեն) կարող է տուն գնել առնվազը 5 տարի քրտնաջան աշխատանքից հետո: Եթե այդ 2 մլիոնը Սարգսյանը գրպանը դրած ունենար, ապա այդ տունը տարիներ առաջ կգներ, այլ ոչ թե միայն 5 տարի անց:
Իրականում կասկածելին ոչ թե Սարգսյանի կողմից տուն գնելն է, այլ՝ Տարոնի կենսափիլիսոփայությունն ու ունեցած պատկերացումները՝ կյանքի մասին. սրա ու սրա նմանների համար լավ եկամուտը բացառապես կոռուպցիայի, թալանի հետևանք է համարվում՝ ելնելով թերևս իրենց ու թիմակիցների կյանքի փորձից: 1000 տարի ՔՊ-ականները շքեղաշուք մեքենաների ղեկերը բռնելո՞ւ էին, Ալենը 1000 տարի սալոնից գնված 7-րդ սերիայի BMW տիրոջ իրավուքնով նստելո՞ւ էր, եթե չլիներ Նիկոլի արկածախնդրությունը, որ շատերին աղբից մարդ դարձրեց, Տարոնին էլ շինեց պորտաբույծ մի ստատուսչի՝ մանիպուլյացիաներով հաց քերող:
Երկրորդ հարցը՝ եթե Տարոնը խիստ զգայուն է հնարավոր կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, ապա ինչո՞ւ չի համենում մի ստատուս էլ յուր թիմակիցների մասին գրել ու պարզաբանել, թե ասենք օրերս մեծ աղմուկ հանած Թորոսյան Արսենի նոր ձկնաբուծարանն ում փողերով է գնվել ու քանի միլիոնով: Ի տարբերություն Ամերիկայի Հայաստանում աշխատավարձերը շատ բարձր չեն ու դժվար թե Արսենը կարողանար ստացած աշխատավարձով նման տնտեսություն ձեռք բերել: Հա, երևի զոքանչն է նվիրել:
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է նվիրում Տարոնին զոքանչը, եթե, իհարկե, բավարարված է նման պորտաբույծ փեսա ունենալու փաստով…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել