Այսօր Բրյուսելում ես եւ Հայկ Մամիջանյանը հանդիպել ենք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին։
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին մեր գնահատականները, անդրադարձել ենք գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը։
Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։
Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0w8cQ9R4gVy2HVMeACWsiL7pzhbuJYbRBtum2pGKGPZpE5wP5U8pAYQTKZJ2CZwV4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել