Emedia.am-ը գրում է.
Ամերիկայն «Nimitz» ավիակիրը՝ 4 հածանավերի ու մեկ կրեյսերի ուղեկցությամբ, ուղևորվում է Արաբական ծովից Կարմիր ծով՝ Սիրիայի սահմաններին էլ ավելի մոտ տեղակայվելով։
Այդ մասին է հաղորդում AP գործակալությունը, նշելով, որ տեղափոխությունը կախված է Սիրիայի ակնկալվելիք ռմբահարումների հետ։ Այնուամենայնիվ, որևէ ստույգ հրաման նավախումբը չունի։
Արդեն Միջերկրական ծովում է գտնվում նաև 5 հածանավից կազմված ամերիկյան ռազմանավերի խումբ՝ Tomahawk հրթիռներով զինված։
Արաբական ծովում է գտնվում նաև Harry Truman ավիակիրը՝ ուղեկցող խմբով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել