Emedia.am-ը գրում է.
Ժամանակակից եվրոպացի տղամարդիկ մոտ 10 սանտիմետրով ավելի բարձրահասակ են մայրցամաքը 100 տարի առաջ բնակեցնող մարդկանցից:
Ինչպես հայտնում է BBC-ն` վկայակոչելով Oxford Economic Papers ամսագիրը, նման եզրակացության են եկել բրիտանացի ու ավստրիացի գիտնականները` համեմատելով այսօրվա տվյալները 20-րդ դարի սկզբի բժշկական ու զինվորական գրառումների հետ: Այժմ միջին եվրոպացի տղամարդու հասակը 179 սանտիմետր է: Մարդկանց հասակն աճել է կենսամակարդակի ու բնակության պայմանների բարելավման շնորհիվ:
Պարզել, որքան է փոփոխվել կնոջ հասակը, չի հաջողվել համապատասխան տվյալների բացակայության պատճառով:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43592/100+tarva+yntacgum+evropaci+txamardik+achel+en+10+santimetrov
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել