1in.am-ը գրում է.

Այս տարվա առաջին 6 ամիսներին օտարերկրյա ներդրումները նվազել են 37.4 տոկոսով (անցած տարվա նույն ժամանակի համեմատ): Օտարերկրյա ուղղակի ներդրումներն այդ ընթացքում նվազել են ավելի արագ՝ միանգամից 64.2 տոկոսով: 

Անցած տարվա նույն ժամանակում ամենախոշոր ներդրող համարվող Ֆրանսիայից ներդրումները նույն ժամանակում կրճատվել են միանգամից 86 տոկոսով, իսկ երկրորդ տեղում գտնվող Կանադայից` միանգամից 55.5 տոկոսով: Անցած տարվա առաջին 6 ամիսներին այս 2 երկրներից ներդրումները կազմել են համապատասխանաբար ՝ մոտ 207 մլն և 82 մլն դոլար: 

Այս տարի նման խոշոր չափի ներդրումներ անող երկրներ չկան: Առաջին տեղում այժմ Արգենտինան է՝ 76.18 մլն դոլարով, երկրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 38.4 մլն դոլարով: Անցած տարի էլ Ռուսաստան 3-րդ տեղում էր, և այս երկիրն էլ բացառություն չէ դեպի Հայաստան ներդրումները պակասեցնելու առումով: Ռուսաստանից ներդրումները այս ընթացքում նվազել են 4.6 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել