Չստացված պապան

Հայտնի է դարձել, որ ՔՊ-ական Արսենյան Գուգոյի ադաշ որդին պատժից վաղաժամ ազատ է արձակվել: Գուրգենը, որի երկրորդ դատվածությունն է սա, հորից 20000 դրամ գումար գողանալու համար էր դատապարտվել, իսկ դրանից առաջ էլ՝ նաև այն բանի համար, որ 2016թ–ին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն։

Որպեսզի պարզ դառնա, թե այս կամ այն երկիրը դեպի ուր է շարժվում, նախ պետք է հաշվի առնել այն, թե ովքեր են ղեկավարում կամ ինչ նկարագրի տեր մարդիկ են օրենքներ ընդունում այդ երկրում: Այս իմաստով Հայաստանի բախտն ընդհանրապես չի բերել, և Արսենյան Գուգոյի դեպքն ասվածի ամենավառ ապացույցն է:

Եթե մի մարդ մի զավակ չի կարողանում դաստիարակել, եթե միլիարդատիրոջ որդին 20000 դրամ է գողանում սեփական հորից կամ խուլիգանություն անում փողոցներում, այդ մարդու կառավարած երկիրն ի՞նչ պետք է լինի: Պարզ չէ՞, որ Գուգոն օբյեկտիվորեն չի կարող այլոց զավակների լավն ուզել, եթե սեփական զավակը բանդիտ է, ինքն էլ՝ չստացված հայրիկ:

Ամենամեծ ողբերգությունն այն է, սակայն, որ Գոգոն միակը չէ իր թիմում այսպիսին. ՔՊ-ում ահավոր մեծ թիվ են կազմում հատկապես կրտսեր Գուրգենի նկարագրի տեր ջահելները, որոնք պարզ չէ՝ որտեղ կլինեին այսօր, եթե չլիներ Նիկոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել