Անդոնը հայտարարել է, թե բոլորիս համերաշխություն է պետք, և առաջին հերթին այդ համերաշխությունն անհրաժեշտ է «Եռաբլուրում» հանգչած մեր զինվորների, «նրանց հոգիների», նրանց ընտանիքների, նրանց չզոհված ընկերների հետ ու նրանց համար:

Անդոնի խոսքերն առաձնակի ցինիկ են հնչում հատկապես ոչ վաղ անցյալում «Եռաբլուրում» Նիկոլի բեմադրած այլանդակության ֆոնին, երբ ոստիկանական ուժերը, որևիցե համերաշխություն չցուցաբերելով զոհված զինվորների հոգիների հետ, այդ զինվորների մայրերին ուղղակի խոշտանգում էին ու վերաբերվում այնպես, ասես գործ ունեն ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների մայրերի, այլ ինչ-որ ավազակների հետ: Ի՞նչ համերաշխության կոչ է անում Անդոնը, երբ անդոնների իշխանությունն ինքնին անհամերաշխություն է սերմանում ու թշնամանքն է հովանավորում ամբողջ երկրում:

Միակը, ում հետ համերաշխ է Անդոնը, Ալիևն է ու վերջինիս ասկյարը: Ա՛յ ասկյարների ծնողների հետ համերաշխության հարցում անդոններին մրցակից աշխարհում իսկապես չկա: Բա եթե ասկյարների լիրբ մերերի հետ համերաշխ չլիներ Անդոնը կամ նրան մի կտոր հացի տեր սարքած Նիկոլը, Հայաստանն այսօր գոնե մի հոգի ազերի գերի չէ՞ր ունենա: Հայաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որ Ալիևի համաքաղաքացիները հանկարծ իրենց զավակների ճակատագրի համար չանհանգստանան, իսկ եթե պատահաբար մի հոգու էլ գերեվարում են, ապա մի տասը րոպեից անմիջապես ուղարկում են տուն՝ որպես ապացույց Նիկոլի բարի կամքի ու առ Ալիև հպատակության:

Անդոնին պետք է համերաշխություն թուրքի ու իր հետ, այլ ոչ թե ազգային օրակարգի շուրջ կամ՝ այդ օրակարգն առաջ տանել փորձող ուժերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել