Քանի որ թե՛ Բաքվի բռնապետի և թե՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զանազան հայտարարությունները, և հայստանյան լրատվական ու մասնսգիտական դաշտը ստիպված է անդրադառնալ դրանց, ըստ իս, ավելի ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»։
Իբր «Զանգեզուրյան» կամ «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» նշված երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։
Հետևաբար «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակությունն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողարկելու համար, և, ըստ այդմ, եթե հնարավորություն չկա այդ «անվանումը» մեզանում ընդհանրապես չհիշատակելու, այն պետք է կոչվի «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնույթը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid0Eg7sj1iEqC8PSqSLp3YLahDEwsG6WPDu4ik75CzB44aEdio4cuzQkEAzpCpPEkK4l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել