Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և հույսը դնել միջազգային հանրության խոստումների վրա՝ նշանակում է սպասել նոր ցեղասպանության։
Միջազգային խաղաղապահ և դիտորդական որևէ առաքելություն չի կարող երաշխավորել հայության և հատկապես արցախահայության անվտանգությունը։
Այս առումով խիստ ուշագրավ պատմական դաս մեզ։
1990-1993 թթ. Ռուանդայում ընթանում էին քաղաքացիական բախումներ երկու ժողովուրդների միջև` հութուների (կառավարական) և թութսիների (ապստամբ) ուժերի միջև։ 1993թ. վերջում կնքվեց հրադադար և Ռուանդա մտավ ՄԱԿ-ի խաղաղապահ զորախումբը:
Հութուները զենք էին ձեռք բերում ՄԱՀ-ի կողմից տրված վարկերի շնորհիվ, որոնք իբր թե ուղղված էին նպաստելու խաղաղության ամրապնդմանը:
Միջազգային մամուլում նույնպես հայտնվում էին տեղեկություններ այն մասին, որ Ռուանդայում իրավիճակը պայթյունավտանգ է։ 1994-ի ապրիլին մի քանի բելգիացի խաղաղապահների սպանությունից հետո, ՄԱԿ-ի զորախմբերը լիովին դադարեցին վերահսկել իրավիճակը երկրում։
Ցեղասպանության սկզբից վեց օր առաջ միջազգային բոլոր կառույցների ներկայացուցիչները շտապ լքեցին երկիրը: Արդյունքում հութուները 100 օրվա ընթացքում անխնա կերպով, հիմնականում սառը զենքով կոտորեցին 800.000 թութսիների։ Արյունահեղությունը դադարեց միայն այն ժամանակ, երբ հարևան Զաիրից Ռուանդա մուտք գործեցին տեղի թութսիների զինված ուժերը, ու պարտության մատնեցին ցեղասպանության կազմակերպիչներին ու նրանց զինված խմբերին։
Փաստորեն ցեղասպանությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ թութսիները հավատացին միջազգային երաշխիքներին ու զենքերը վայր դրեցին, կարծելով, որ ՄԱԿ-ի զորքերը իրենց կպաշտպանեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել