Հարևան և բարեկամ Իրանը հայտարարում է, որ չի հանդուրժի Հայաստանի հետ իր ունեցած սահմանի փոփոխություն, Հայաստանի տարածքով թույլ չի տա թուրք-ադրբեջանական ոչ մի միջանցքի ստեղծում և որպես հայտարարության գործնական ապացույց` սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անում` թուրքադրբեջանական ալյանսին հստակ ասելով, որ նրանց դեմ է ուղղվելու ռազմական գործողությունը։ Իրանը նաև հայտարարում է, որ իր համար նաև անընդունելի է մեր տարածաշրջանում օտար, այսինքն պետք է հասկանալ` արևմտյան ռազմական ներկայություն, քանի որ ռուսական ներկայությունը վաղուց կա, իսկ դրա վերաբերյալ դժգոհություն չունի։
Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը. Այո, առավոտից երեկո զբաղված է արևմտյան երկրների հետ շփումներով, ռուսներին հայհոյելով, Իրանին էլ արժանվույն չարձագանքելով։
Նիկոլենք, Թուրքիային《դրական》ազդակներ տալով և դրանից քաղաքական էգի պես գրգռվելու 《հաճույքը》 շուտով են զգալու։ Ցավոք, մենք էլ իրենց հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/pfbid0DzNBWmi5EADugLP76LERDdCo8xZtt1wa4e6DnZnVCyfHZouDvxTAQNxU7eoUMBHxl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել