Փաստորեն Ալիևը Նիկոլին շանս չի թողնում, չի տալիս հնարավորություն՝ նույնիսկ ինքնափիառվելու: Միաժամանակ Ալիևն ինչ-որ իմաստով լավություն է անում հայ հանրությանը, քանի որ ի տարբերություն հայրենի իշխանությունների, թուրքերը բացարձակապես չեն խաբում՝ սեփական պահանջմունքների մասին խոսելով բաց տեքստով, ու եթե չլիներ նրանց անկեղծությունը, հայ հանրությունը դժվար թե խուսափեր խաբված մնալու հեռանկարից:
Ալիևի լեզուն երկարում է նաև այն պարզ պատճառով, որ այդ միջանցքը միայն Բաքվին չէ, որ հարկավոր է. Մոսկվան էլ ունի դրանում շահեր, եթե նկատի է առնվում ռուս-թուրքական՝ հետզհետե ստրատեգիական դարձող հարաբերություններն ու արևմտյան պատժամիջոցները: Ուղղակի տարբերությունն այն է, որ եթե թուրքերի երազանքը էքստերիտորիալ հաղորդակցության ուղիներ ստանալն է, ապա մյուսները՝ Մոսկվան ու նույն Արևմուտքը, այդ հանգամանքը սկզբունքային չեն համարում. Արևմուտքը խոսում է այն մասին, որ այդ ուղին պետք է վերահսկվի ՀՀ-ի, իսկ Մոսկվան՝ իր կողմից: Իլհամի համար էականը ոչ թե տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այլ Սյունիքով առնվազը պարզեցված ռեժիմով գործող, ցանկալի է՝ ՀՀ-ի կողմից փաստացի չվերահսղկվող միջանցք ձեռք բերելը:
Ի՞նչ է ասնում Նիկոլը: Նա միամիտ աչքեր է անում՝ վախենալով մինչև վերջ բացահայտել սեփական դավաճանության խորքերը. կարող է իշխանազրկման հարց ծագել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



