Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին` Թուրքիայի հանքահորերից մեկում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի համար, որը խլել է ավելի քան 40 մարդու կյանք։

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին #Բարտինի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- թվիթ է արել Միրզոյանը։

Թվիթերում Չավուշօղլուն պատասխանել է Միրզոյանին․«Չավուշօղլուն Միրզոյանի ցավակցությանը պատասխանել է․ «Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել