Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 10-16-ը, կատարվել է ընդհանուր 3108 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 387 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 791 հիվանդ, մահվան 6 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 869 դեպք, որոնցից 433 602 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 699 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8706 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 390 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 223 133 թեստավորում:




