Քիթ-կոկորդ-ականջաբան, օտոնևրոլոգ Օլգա Մալչենկոն ասել է, որ շնչառության կանգով խռմփոցը մարդու քնի ժամանակ մահվան հիմնական պատճառներից է։ Այս մասին հայտնում է URA.RU-ն։

Նրա խոսքով, եթե խռմփոցը բարդ է, ապա ամենաթեթև աստիճանի դեպքում կա զարկերակային հիպերտոնիայի, արյան ճնշման բարձրացման, ներգանգային ճնշման բարձրացման վտանգ։

Մալչենկոն պնդում է, որ նման իրավիճակում մարդը բավականաչափ չի քնում, և ցերեկային քնկոտություն է սկսվում, նրա աշխատունակությունը և ընդհանուր առմամբ կյանքի որակը նվազում է։

«Բարձր աստիճանով խռմփոցը, այսինքն՝ շնչառության կանգը, մարդու քնի ժամանակ մահվան ամենատարածված պատճառներից մեկն է», - ասել է Մալչենկոն:

Նա հավելել է, որ խռմփոցն ընդամենը մեկ այլ հիվանդության ախտանիշ է։ Այն կարող է առաջանալ քթի շնչառության խանգարումների, քիմքի հետ կապված խնդիրների կամ ավելորդ քաշի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել