Խոսելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների շուրջ՝ Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե Ադրբեջանի ագրեսիան հնարավոր է եղել զսպել ոչ միայն ռազմական ուժի, այլև դիվանագիտական հմտության շնորհիվ, քանի որ միայն բանակով կդժվարանանք դիմակայել Թուրքիային ու Ադրբեջանին:

Աղազարյան Հովիկի մտքի թռիչքը խիստ կասկածելի է թվում: Մասնավորապես՝ հարց է առաջանում, թե թուրք-ադրբեջանական տանդեմից եկող գոյութենական վտանգի չեզոքացման հարցում հայկական դիվանագիտությունը, որը հասցրել է ներսից կրծել «Միրզոև Արաբատը», օգնու՞մ, թե՞ բարդացնում է Հայաստանի վիճակը, զսպո՞ւմ, թե՞ խրախուսում է թուրքերի ախորժակը: Փաստն այն է, որ ցանկացած պատերազմ նախևառաջ դիվանագիտության պարտությունն է գուժում, ավելին՝ կոնկրետ Հայաստանի դեպքում չի հաջողվել նույնիսկ նույն Արևմուտքի կողմից ստանալ Ադրբեջանին գործնականում հակազդող որևիցե էական բան, իսկ ՌԴ-ի մասին խոսելն ընդհարապես ավելորդ է: Իհարկե, գուցե եվրոպացի դիտորդների՝ Հայաստան ժամանելն իշխանական քարոզչամեքենան մատուցում է որպես դարի ձեռքբերում, սակայն փաստն այն է, որ իրականությունը դրանից ավելի լավը չի դառնում. Արևմուտքը կարող էր Բաքվի դեմ հստակ պատժամիջոցներ կիրառել՝ առնվազը պաշտպանելու միջազգային իրավունքի այն նորմերը, որոնք հենց ինքն է սահմանել, սակայն դա չի արվել, ինչը դժվար է հայկական դիվանագիտության հաղթանակ դիտարկել, իսկ դիտորդները տարածաշրջան են ժամանում բոլորովին այլ՝ խորքային նպատակներով՝ հաստատ ոչ ի սեր «հայու գենի» պահպանման…

Ի գիտութուն հովիկաղազարյանների՝ դիվանագիտական հաղթանակ կլիներ ոչ թե Ալիևի ռսպիությունից պոստ ֆակտում այստեղ-այնտեղ տրտնջալն ու լացելը, այլ դիվանագիտական աշխատանքի միջոցով այդ ռսպիության կանխարգելումը, ինչը չի արվել՝ խայտառակելով ՔՊ-ական իշխանության ողջ սնասնկությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել