Բավականին հուզիչ էին և Փաշինյանի, և Միրզոյանի ելույթները Աստանայում։ Մանավանդ հայ գերիների ու անհետ կորածների մասով (ի դեպ, քանի որ "գերիները" մեր հողում են եղել, ուրեմն գործ ունենք ավելի շուտ մարդկանց առևանգման կամ հափշտակման հետ)։ Այդ ելույթներն ուղղված են ներքին լսարանին ու, նախևառաջ, գերիների ու անհետ կորածների հարազատներին։ Սիմոնյանն էլ էր հավես. ադրբեջանցիք մեզանից 2 անգամ շատ կորուստ են տվել՝ 401 մարդ։ Բայց արի ու տես, որ ոչ մի ադր-ցի գերի չունենք։ Մաքու՞ր են աշխատել, թե ինչ որ տհաս հրաման է տվել. հանկարծ ադրբեջանցիներին գերի չվերցնեք։ Ի դեպ ի՞նչ եղան Ջերմուկում շրջափակված ազերիները (ըստ գլխ. շտաբի պետ Է.Ասրյանի)։ Ի՞նչ եղան 2021թ նոյեմբերի ազերի գերիները։ Գլուխներս հարդուկելու ու դրսերում սրա-նրանից օգնություն մուրալու փոխարեն գերիներին պահեիք ու մեր տղերքի հետ փոխանակեիք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/pfbid031tuSDBQiQfTZKUPBzwRHfaMKYv9XN9FEKdJ82o7YuUkT45gmvUNAVQgsMKL665LJl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել