Tert.am Life-ը գրում է.

Միսս Գլոբուս 2022 գեղեցկության մրցույթին Հայաստանը ներկայացնում է Անի Աղվանյանը։ Մրցույթի կազմակերպիչն է Deliart ասոցացիան։ Այս գեղեցկության միջոցառումը դասվում է աշխարհի ամենադիտված մրցույթների շարքում:

Մրցույթը կկայանա Ալբանիայում, հոկտեմբերի 15-ին։ Աշխարհի տարբեր երկրները ներկայացնող գեղեցկուհիները հանդես կգան երեկոյան զգեստներով և ազգային հագուստներով։

Հայաստանի ներկայացուցիչ Անի Աղվանյանը նաև մասնակցել է տաղանդների ցուցադրությանը՝ ներկայացնելով իր կողմից գրված անգլալեզու բանաստեղծությունը։

Անին մինչ Միս Գլոբուսը մասնակցել է նաև այլ միջազգային խոշոր մրցույթների, ծավալել մոդելային գործունեություն, ունի հաջողություններ նաև իր երկարամյա պետական կառավարման ոլորտի կարիերայում։ Վերջինս նաև ինստագրամյան ինֆլյուենսերներ և բլոգեր է։

Անի Աղվանյանի խոսքով՝ մրցույթը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու իր երկիրը, մշակույթը, ինչպես նաև՝ ավելի լավ ծանոթանալու այլ երկրների մշակույթներին և կապեր հաստատելու այլ երկրների գեղեցկուհիների հետ։

Մրցույթի մասնակիցների գրաֆիկը բավականին հագեցած է։ Նրանք մասնակցում են բազմաթիվ միջոցառումների, ընդունելությունների, հեռուստահաղորդումների, շրջագայություններ ունենում Ալբանիայում՝ նաև ծանոթանալով երկրի պատմամշակութային ժառանգությանը։

Մրցույթի հաղթողի ընտրությունը կատարվում է ժյուրիի կողմից և հաշվի են առնվում նաև քվեարկության արդյունքները։ Քվեարկությունը կդադարեցվի վաղը առավոտյան 10։00-ին։ Մեր հայրենակցուհու օգտին կարող եք քվեարկել https://www.themissglobe.com/participants2022 հղմամբ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել