Մասնավոապես՝ Ադրբեջանական իշխող «Յենի Ազերբայջան» ֆրակցիայի պատգամավոր Էլման Մամեդովը հայտարարել է, թե «Հայաստան կոչվող պետության» ներկայիս ամբողջ տարածքը իրենց պատմական հողն է, ուստի Հայաստանը պետք է տա իր տարածքները որպես փոխհատուցում՝ Ադրբեջանի դեմ «ռազմական հանցագործությունների» դիմաց:
Իլհամի մանկլավիկի պահանջատիրական կոչերը հատկապես ուշագրավ են հնչում՝ նկատի ունենալով խաղաղության այն գործընթացը, որ այժմ ընթանում է գլխավորապես Արևմուտքի հովանու ներքո: Փաստորեն՝ Իլհամը մի կողմից բանակցում է ու Նիկոլով հրճվում, իսկ ահա նրա պատգամավորները բացառիկ անկեղծություն են դրսևորոմ՝ բաց տեքստով հայտարարելով, թե որն է իրենց գլխավոր նպատակը. եթե նույնիսկ մեկ ժամ հետո Նիկոլը ստորագրի բոլոր անհրաժեշտ փստաթղթերը, դա ոչ թե զսպելու է, այլ է՛լ ավելի է բացելու Բաքվի ախորժակը, որի բուն նպատակը տարածաշրջանից հայերի վերացումն է ընդհանրապես:
Հարց՝ արդյոք Պրահայում Նիկոլի բանավոր խոստումների հետևանք չէ՞ ադրբեջանցի պատգամավորի ծայրահեղական հայտարարությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/855
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



