Գրիգորյան Արմենի պնդումը բացարձակապես հավատ չի ներշնչում՝ հատկապես նրա թիմակից DJ Էդոյի այն աղմկահարույց հայտարարության ֆոնին, թե 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետությունն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը. ՀՀ դիրքորոշումը արցախցիների բոլոր իրավունքների տեսանկյունից որևէ կերպ չի փոխվել, բայց ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը։
Արցախից «ձեռքերը լվանալն» ուրիշ կերպ լինո՞ւմ է: Մարդը հստակորեն հայտարարել է՝ մեզնից յա՛ն տվեք. մենք Արցախի հետ կապ չունենք ու չենք էլ ուզում ունենալ: Եվ իսկապես, DJ-ը բացարձակ անկեղծ է գտնվել՝ հրաժարվելով կապիկություններ անել այն դեպքում, երբ ամենքին ամեն բան պարզ էր ի սկզբանե:
Մինչդեռ ԱԽՔ-ը, փաստորեն, դեռ ճամարտակում է՝ երևի հույսով՝ մեղմելու հանրային բացասական արձագանքը կամ այն հարվածները, որ գալու է ՔՊ-ի գլխին՝ կապված Արցախի օտարման փաստի հետ. իրա արևին Նիկոլին ա «պադերշկա» անում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/853
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



