Առաջին անգամն է, որ արևմտյան տերության որևէ ղեկավար այսքան բաց տեքստով նման հայտարարություն է կատարում: Սա ինչ-որ առումով կարելի է անգամ սենսացիա համարել, որը, իհարկե, չէր լինի, եթե չլիներ ուկրաինական հակամարտությունն ու այն խորը բախումը, որ այժմ տեղի է ունենում ՌԴ-ի ու Արևմուտքի միջև: Մյուս կողմից՝ Մակրոնի հայտարարությունը, փաստորեն, տեղի է ունենում Չեխիայում Նիկոլի ու թուրքերի հետ հանդիպումից հետո, ինչը կարող է վկայել այն մասին, որ Նիկոլն իրականում գանգատվել է իր եվրոպացի գործընկերոջը ռուսներից, իսկ Մակրոնը տվյալ պարագայում նաև արտահայտում է ոչ միայն սեփական, այլև պաշտոնական Երևանի տեսակետը:
Երկու կարևոր հանգամանք կա, որ պետք է նշել՝ կապված Մակրոնի հայտարարությունների հետ: Նախ եթե իսկապես ամեն ինչ այդքան վատ է հայ-ռուսական հարաբերություններում ու այդքան լավ՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում, ապա ինչո՞ւ է Եվրոպան շարունակում գործնականում աջակցել «Մոսկվայի խամաճիկ» Ադրբեջանին, իսկ ասենք Լուկաշենկոյին՝ ատել: Եթե այդ երկիրը կատարում է ռուսների պատվերը՝ ընդդեմ ժողովրդավար Հայաստանի, ապա ինչո՞ւ են եվրոպացիները հայկական արյունը ստորադասում «ռուսամոլ» Իլհամի նավթին՝ հրաժարվելով գործնականում հակազդել նրա «ռուսահաճո» վարքին՝ վարք, որի պատճառով, ըստ Մակրոնի, փաստորեն, մեծանում է Մոսկվայի ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ հակառակ Արևմուտքի. ցանկության դեպքում նույն անգլոսաքսերին դժվար չի լինի բազմաթիվ մահացու հանցագործությունների մեջ թաթախված Իլհամի ականջներն ինչպես հարկն է ձգել, թե՞ խնդիրն այն է, որ ողջ բովանդակ Արևմուտքում Հայաստանի միակ բարեկամը Ֆրանսիան է մնում, որը, ցավոք, առաջին ջութակի դերում չէ, որ հանդես է գալիս:
Բացի այս ամենը, իհարկե, հարցեր են ծագում՝ուղղված «ժողովրդավարության բաստիոնի տիրակալ» Նիոլին: Իսկ գլխավոր հարցը հնչում է հետևյալ կերպ՝ ի՞նչ կարգի տխմարություններ պետք է արած լինի Նիկոլը՝ լինի լատենտ, թե՝ բացահայտ, որ Մակրոնը հայ-ռուսական մտերմության մասին խոսի անցյալ ժամանակով: Երբ նախկին իշխանություններին Նիկոլը տապալում էր, ամեն անկյունում հայտարարում էր, թե իր հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական կոնտեքստ, և Հայաստանը չի պատրաստվոմ վերանայել իր արտաքին քաղաքական նարատիվները: Այսօր արդեն պարզ է դառնում, որ Նիկոլի առաքելությունը, բացի հայրենիք կործանելը, հայ-ռուսական հարաբերությունները փչացնելն է, ինչն էլ հաջողվել է, ու եթե նույնիսկ Մակրոնը կատարելապես ճիշտ է, ապա նախևառաջ Ռուսաստանի դատապարտելի վարքագծի հիմքերը պետք է որոնել սորոսածին ու թրքահպատակ այն խունտայի գործերում, որ վաղուց իսկական պատուհաս է դարձել տարածաշրջանում՝ հայկական պետականությունը դնելով մուրճի ու սալի արանքը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/852
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



