Այսօր հայաստանյան մի քանի համայնքներում տեղի ունեցան համայնքապետերի ընտրություններ...
Հետաքրքիր էր Ալավերդիում և Սիսիանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները...
Ըստ «Ապրելու երկիր» և ՀԱԿ համաձայնության Ալավերդիում համայնքապետ ընտրվեց ԱԵ-կական Արկադի Թամազյանը...
Սակայն Սիսիանում տեղի ունեցածն ապացուցեց, որ ՔՊ-ն հենց այնպես չէր «հանձնել» Ալավերդին ԱԵ-ին և թույլ տվել, որ ՀԱԿ-ի մեկ ավագանին իր ձայնը տար ԱԵ-ի թեկնածուին... Տեղի էր ունեցել տարրական բարտեր՝պասերով խաղ՝ ՔՊ-ն Ալավերդին զիջում է ԱԵ-ին, իսկ ԱԵ-ն էլ Սիսիանը՝ ՔՊ-ին, որի արդյունքում քայլիստ Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար... Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Սիսիանի ավագանիի ԱԵ-ի 4 անդամների չմասնակցելը Սիսիանի համայնքապետի ընտրություններում, որի արդյունքում ՔՊ-ի թեկնածում ընտրվեց համայնքապետ... Այսքանից հետո էլ ԱԵ-ի 4 ավագանու անդամները հայտարարում են, որ վայր են դնում մանդատները՝ փորձելով չքմեղանալ, թե իրենք բոյկոտել են այսօրվա նիստը որպեսզի 14 օր հետո կրկին բոյկոտեին և նոր ընտրություններ անցկացվեին... Շատ ավելի չիշտ կլիներ, եթե ԱԵ-կականները մասնակցեին և իրենց ձայնը չտային քայլիստներին, այլ ոչ թե չմասնակցելով օգնեին քայլիստ Արմենին դառնալ համայնքապետ ու տպավորություն ստեղծեին, թե իրենք չեն ընտրել դրան համայնքի ղեկավար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/pfbid0ZPZ5djz9fWv3RksPUyYchmJsPgnfDGJn7NUqSaEqt6djYBkfkCRswhjy6k2WbXdhl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել