Տարիներ հետո, երբ, աստված մի արասցե, Արցախը չլինի, իսկ Հայաստանը, որպես պետություն՝ գոյություն ունենա Երևան քաղաքով ու իր սահմանափակ շրջակայքով (ասենք՝ առավելագույնը՝ 10000 քառ.կմ տարածքով), թեմայով զբաղվող հայ հեղինակները կգրեն, որ աշխարհաքաղաքական բարդ պայմանների բերումով «մենք ստիպված էինք պահպանել մեր պետականության փշրանքները և դա մեզ հաջողվեց օրվա իշխանությունների գրագետ ու շրջահայաց քաղաքականության արդյունքում...» Չի բացառվում նաև, որ այդքանից հետո Երևանի կենտրոնում կանգնեցվի նիկոլի արձանը...
Հ.գ.- Մենք այսօր անում ենք
այն, ինչ անում էինք 100 տարի առաջ... Ասել է թե՝ մենք չենք փոխվել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել