Սեպտեմբերի 1-ն էլ փոխվել
Բոլոր ընկերներս գիտեն, որ ես սովետական կամ կոմունիստական նսոտալգիայով չեմ տառապում, ավելին՝ անկախ Հայաստանի տառապալից մեկ օրն անգամ չեմ փոխի ՙյոթանասունամյա՚ դրախտի հետ:
Սրանով հանդերձ՝ մեր ժամանակների Սեպտեմբերի 1-ը շահեկանորեն տարբեր էր, որովհետեւ իսկապես տոն էր՝ ծնողի, առաջին անգամ դպրոց գնացողի համար:
Էն ժամանկավա դպրոցը խորհուրդ ուներ՝ լույսին եւ հոգեւորին ձգտող խորհուրդ:
Մանկավարժը մեկն էր, որ մեր մանկական պատկերացումների մեջ՝ բարձր է սովորական մահկանացուներից:
Ծնողի համար էլ այս օրն իսկապես տոնական էր. որովհետեւ Սեպտեմբերի 1-ին չէին նախորդում մի քանի տանջալից շաբաթները, որի ընթացքում խեղճ ծնողը ստիպված լիներ հոգալ իր բալիկի թանկարժեք մուտքը դպրոց:
Մեր ժամանակների Սեպտեմբերի 1-ը Բարության օր էր, բոլորը ուրախ էին, ժպտադեմ:
Այսօրվա Սեպտեմբերի 1-ը տոնավաճատի է նման, դպրոցի բակը՝ հարուստի ու աղքատի չներդաշնակվող կայանատեղի:
Տոնը դարձել է դրա խորհորդը չհսակացող հարուստի ուժի, զոռբայության դրսեւորման հերթական առիթ, Սեպտեմբերի 1-ին այնքան սպասած քյասիբի թախծի, խեղճության դրսեւորման օր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել