Բաքուն ընդլայնում է Հայաստանի կապիտուլյացիան

Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը որոշ փակագծեր է բացել՝ կապված Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի հետ, որը որպես կատարված փաստ արձանագրելու շտապողականություն են ցուցաբերում հատկապես Արևմուտքն ու Թուրքիան:

Բայրամովը, մասնավորապես, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրեր՝ նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքներն ընդլայնող, ինչին ի պատասխան հայկական կողմը ժամանակ է վերցրել՝ դրանց ծանոթանալու համար:

Թե ինչ հավելյալ ընդլայված տարրերի մասին է խոսում Բայրամովը, մնում է միայն կռահել, բայց ուշագրավն այն է, որ նա այդ մասին խոսել է Նիկոլի չեխական ստորացումից հետո: Ըստ էության՝ հենց այդ ընդլայնված տարրերն են դարձել պատճառ Պրահայում Նիկոլի տրամադության անկման, որի վերաբերյալ փաստող կադրերն ու լուսանկարները բավական լայն քննարկման առարկա դարձան Հայաստանում: Բացառված չէ, որ այդ ընդլայնված տարրերի իրական հեղինակը ոչ թե Ալիևն է, այլ նրա մեծ եղբայր Էրդողանը. մտածել, թե Պրահայում կայացած Նիկոլ-Էրդողան հանդիպումն իրականոթյուն կարող էր դառնալ առանց Նիկոլի հերթական ստորացման, միամտություն կլիներ:

Ինչ վերաբեում է հայկական կողմի՝ ադրբեջանցներից ժամանակ խնդրելուն, ինչի մասին խոսել է Բայրամովը, ապա դա արվել է՝ ոչ թե նոր տարրերի շուրջ խորհելու, այլ հայ հանրությանը մոլորեցնելու վերաբերյալ նոր ուղիներ գտնելու համար. ընդլայնված սկզբունքներին Նիկոլն արդեն իսկ հավանություն է տվել՝ թուրքերին պատճառելով հոգեսեռական հաճույք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել