Շուտով կլրանա 8 ամիսը, ինչ Հայաստանի զինված ուժերը չունեն հետախուզության պետ։ Նրան պաշտոնից ազատել էին այս տարվա փետրվարի 19-ին, ընդ որում այդ պաշտոնը նա զբաղեցրել էր դրանից ընդամենը կես տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին։
Հաշվի առնելով պաշտոնի կարևորությունը, կպնդեմ, որ 6 ամիսը հազիվ հերիքած լիներ աշխատանքային հունի մեջ մտնելու համար (առավել ևս, որ մինչ այդ հետախուզության գլխավոր վարչությունում չէր, այլ 2րդ բանակային կորպուսի հրամանատարն էր)։
Այսինքն 6 + 8 = 14 ամիս Հայաստանի ռազմական հետախուզությունն ըստ էության կաթվածահար վիճակում է։
Հենց այսպիսի կադրային հավալայով (кадровая чехарда) ու «պաուզաներ տալով» է Նիկոլն ավիրել ու հիմա էլ շարունակում է ավիրել Հայաստանի անվտանգային համակարգերը։
Ու պետք չէ զարմանալ, որ ուկրաինական հատուկ ծառայություններն առանց որևէ պրոբլեմ Հայաստան պայթուցիկով բարձած բեռնատար է մտցնում, մաքսազերծում և էլի հեշտությամբ երկրից հանում...
Զարմանալու բան չկա, որովհետև նախ՝ նույն սխեմայով 4,5 տարի ավիրել են ԱԱԾ-ն, երկրորդը՝ անվտանգային համակարգերի բոլոր ռեսուրսները ծանրաբեռնված են Նիկոլի քաղաքական և քարոզչական արհեստական օրակարգերը սպասարկելով, ինչի հետևանքով էլ իրական անվտանգային սպառնալիքները չեզոքացնելու որևէ միջոց արդեն չի մնում։
* * *
Ի դեպ, երևի գիտեք, որ ամիսներ առաջ «դավաճան զինվորականների» շեփորահարած գործերով անցնողներից շատերին ազատել են (արդեն առանց շեփորահարելու)։
Օրինակ՝ մի սպայի ոչ միայն սուսուփուս ազատ են արձակել, այլև կոչումը բարձրացրել և զորամասի հրամանատար նշանակել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0rH4Q1UCnD3eEEJeLjAssGwqTK4ECHY6bLf99b59f4zEHWca5q3TLo2D7MAe7Kbepl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել