Օգտվելով առիթից ՝ Սյամոն շարքային ՔՊ-ականների պես նախկիններին մեղադրել է բանակը գլխատելու, «20 քանի տարի քանդելու» համար՝ հենց դրանով, ըստ էության, պայմանավորելով կրած պարտությունը: Բայց ա՛յ եթե ինքը լիներ, իրեն վստահվեին լծակները, նման բան չէր լինի:
Սյամոն երկակի խաղ է խաղում. փորձելով թողնել հականիկոլականի տպավորություն՝ իրականում հանդիսանում է նրա գաղտնի հանձնակատարը, որի նպատակը Արցախում Նիկոլին ձեռնտու սցենարի իրագործումն է, որի վերջնարդյունքին ականատես դառնալու համար դեռ որոշակի ժամանակ հարկավոր կլինի թերևս:
Մյուս կողմից՝ խիստ տարակուսելի է հնչում «Կամանդույուշիի» պնդումն այն մասին, թե 20 տարի շարունակ բանակը քանդել են: Հարց՝ «Իժոյին»՝բա եթե 20 տարի քանդել էին, քլնգել, ապա ինչո՞ւ էր 2020-ի ամռանը Տավուշի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններից հետո, որի արդյունքում բազմաթիվ զինվորականների սկսեցին առատորեն պարգևատրել, Նիկոլը հայտարարում, թե հայկական բանակը վերահաստատեց տարածաշրջանում իր ամենամարտունակը լինելու փաստը՝ դրանից ինքնափիառի լավ մատերիալ սարքելով:
Պարտության պատճառը ոչ թե 20 տարի բանակը քանդելն էր, ինչպես պնդում է Սյամոն, այլ այդ 20 տարվա վաստակն ու արդյունքը «ջուրը գցելը»,որը Նիկոլն արեց նաև ու առաջին հերթին Սյամոյի ձեռամբ:
Ինքնաարդարանալ պոստֆակտում կարող են բոլորը, ուղղակի հարցն այն է, թե որքան համոզիչ կհնչի այս կամ այն փաստարկը: Սյամոն բացարձակապես չի համոզում. գիտենք՝ ում ականջներն են թաքնված Սյամոյի գլխի հետևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



