Զաքարյան Տիգրանը Երևանից էր։ 2015 թվականից պայմանագրային ծառայության էր անցել Խաղաղապահ զորքերում: Ծառայության ընթացքում եղել էր Գերամանիայում, Աֆղանստանում: Մասնակցել էր նաև 2016-ի ապրիլյան Քառօրյա պատերազմին:
Այս պատերազմին առաջին իսկ օրվանից Տիգրանն առաջնագծում էր։ 11 ամիս առաջ էր ամուսնացել, ու ռազմաճակատ մեկնելուց առաջ կնոջն ասել էր. «Գալու եմ՝ Մոն-թե ունենանք»։
Տիգրանը սկզբում կռվեց Հաթերքում, ապա՝ Եղնիկներում, այնտեղից էլ հոկտեմբերի 7-ին տեղափոխվում է Հադրութ։ 3 օր շարունակ թշնամու դեմ անհավասար կռիվ տվեց, երկու տեղից վիրավոր վիճակում շարունակեց մարտնչել ոսոխի դեմ ու արկի հարվածից զոհվեց առաջին հրադադարի օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, Հադրութի մատույցներում,
Տիգրանի որդին չծնվեց, բայց Տիգրանն իր անձնազոհությամբ փորձեց խաղաղ երկինք ապահովել հազարավոր այլ երեխաների համար, որոնք ապրում էին, որոնք պիտի ծնվեին այս հողի վրա։
Տիգրանի մարմինը գտան 2021 թվականի հունվարի 16-ին, ԴՆԹ հետազոտության համընկում եղավ։ Հունվարի 18-ին հուղարկավորվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Հիշատակդ վառ, Տիգրան ջան։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել