Նոր համաշխարհային պատերզմի վտանգն ու Հայաստանը
Փորձագետները սկսել են խոսել Ուկրաինական պատերազմում նոր՝ անկանխատեսելի ու խիստ վտանգավոր փուլի մասին ոչ միայն պատերազմող կողմերի, այլև ողջ աշխարհի համար: Տարբեր զուգահեռներ են անցկացվում պատմական այս կամ այն փուլի հետ, փորձ է արվում նույնիսկ ինչ-որ կերպ մոդելավորել նոր հնարավոր համաշխարհային արյունոտ բախումն ու կանխատեսել այն հետևանքները, որոնք անխուսափելի են լիելու բոլորի համար, եթե բանը բանից անցավ:
Մեզ հետաքրքրող թիվ մեկ հարցը, իհարկե, այն է, թե ինչ ճակատագիր կարող է բաժին հասնել Հայաստանին, հնարավո՞ր է, արդյոք, առաջին աշխարհամարտի ողբերգական իրադարձությունների կրկնություն լինի մեր տարածաշրջանում՝ համապատասխան հետևանքներով մեր ժողովրդի համար՝ նկատի ունենալով այն, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը նկարագրելիս շատերը վկայակոչում են 20-րդ դարի սկզբների հայտնի իրադարձությունները:
Ոչինչ բացառված չէ, ավելին՝ իրավիճակն առավելագույն սթափությամբ գնագահատելիս առավել հավանական է գնահատվում վատթարագույն տարբերակը՝ տարբերակ, որի կյանքի կոչման դեպքում ոչ միայն Կովկասում հայ ժողովրդի գոյությունը կարող է հայտնվել լրջագույն հարցականի տակ, այլև աշխարհի երեսից կարող են անհետանալ պետություններ ու ազգեր:
Ամենամեծ ցավը, սակայն, այն է, որ հայ ժողովուրդը կամ առնվազը հայաստանցիները, առավելապես չգիտակցելով խնդիրների խորությունն ու պահի ողջ լրջությունը, ճակատագրական կետին մոտեցել են առավելագույնս անպատրաստ: Միայն այն, որ մեզ չհաջողվեց կանխել գլոբալիստների կադր համարվող Նիկոլի վերարտադրությունը, խոսում է այն մասին, որ մենք այսօր անպատրաստ ենք վաղվա հնարավոր արհավիրքին՝ բառիս ամենախորքային իմաստով:
Ունեի՞նք ռեսուրսներ՝ դիմակայելու աղետին: Ունեինք ու հիմա էլ ունենք, որը, սական, վատնվում է անխնա կերպով բացառապես ՔՊ-ական իշխանության պատճառով: Հայաստանն ունի բնական դաշնակիցներ, որոնց հետ փոխշահավետ համագործակցության դեպքում միանգամայն հնարավոր կլիներ կանխել աղետն ու չդառնալ ոմանց խաղալիքը, իսկ աղետի անխուսափելության դեպքում կրճատել դրա բացասական հետևանքների մասշտաբները: Բայց Նիկոլը վաղուց է ընտրել իր տերերի ձեռքին փափուկ խաղալիքի վերածվելու տարբերակը՝ պայմանով, որ թույլ տան իրեն ապրել, թույլ տան աթոռից կառչել. նոր ցեղասպանության ու աթոռի միջև Նիկոլն ընտրում է առաջին տարբերակը՝ համոզված լինելով, որ միայն այդ դեպքում կկարողանա խուսափել պատասխանատվությունից, ժամանակ շահել, շնչել: Ավելին՝ Նիկոլին է վերապահված թուրքերի կողմից պլանավորվող հայերի նոր ցեղասպանության նախապատարստական ներհայաստանյան աշխատանքների իրականացումը, որն էլ նա անում է՝ Աննայի հետ ձեռք ձեռքի տված: Աննան շատ կարևոր ֆիգուր է այս ողջ պատմության մեջ, որի դերն ու նշանակությունը դեռ մնում է լիովին չվերլուծված:
Եթե աշխարհի՝ կրիտիկական կետին հասնելուց առաջ մեզ չհաջողվի լուծել այս իշխանությունների հարցերը, բնաջնջվելու ենք՝ կրկնելով մեկ դար առաջ այս կողմերում ապրած մեր նահատակված հայրենակիցների ճակատագիրը:



